Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Բուժումներ խուրմայով. 168.am

Բուժումներ խուրմայով. 168.am

Փյունիկյան արմավենին մինչև 8 մ բարձրությամբ խոշոր, երկար տերևներով սլացիկ ծառ է։ Պտուղները կազմում են խիտ ողկույզներ, որոնց երկարությունը և տրամագիծը չափվում են մի քանի մետրով։ Երկիր մոլորակի վրա հնագույն ժամանակներից մշակվող պտղատու ծառատեսակներից է, մոտ 5000 տարի։ Բույսը համարվել է Աստծո կողմից մարդկանց տրված պարգև` առատության, հարստության և առողջության խորհրդանիշ։

 

Բույսը մեծ նշանակություն է ունեցել անապատներում ապրող արաբական ազգությունների կյանքում։ Նպաստել է մշակույթի զարգացմանը, արաբ զինվորները արշավանքների ժամանակ իրենց հետ արմավի պտղի մեծ պաշար են տարել։ Արմավի տեսակները բազմաթիվ են, մոտ` հազար։ Հայտնաբերվել են մոտ 2000 տարվա վաղեմություն ունեցող արմավի սերմեր, որոնցից իսրայելցի գիտնականները կարողացել են մշակել արմավի այն տեսակը, որը գոյություն է ունեցել նշված ժամանակաշրջանում և հետագայում անհետացել մոտ 500 տարի առաջ։

 

Պարզվել է, որ այդ տեսակն ունի առավել հարուստ քիմիական բաղադրություն և առանձնանում է իր յուրահատուկ բուժիչ հատկություններով։ Արմավի պտուղներն իջեցնում են խոլեսթերինի մակարդակը, օգտակար են աթերոսկլերոզի, անեմիայի, ֆիզիկական և նյարդային հյուծվածության դեպքում։ Նպաստում են ոսկրերի ապաքինմանը կոտրվածքներից հետո։ Պտուղը պարունակում է մի նյութ, որը նպաստում է կերակրող մայրերի կաթի առատությանը։

 

Փորկապություն. 5 հատ խուրմայի պտղին ավելացնել 500 մլ ջուր և պատրաստել կոմպոտ։ Եփուկը խմել նախաճաշից առաջ։

 

  • Հեռացնել կորիզները, մանր կտրատել 5 հատ պտուղ, ավելացնել 2 թ/գ հալեցրած կարագ և 2-3 հատ սև պղպեղի հատիկներից ստացված փոշին։ Ուտել լուսաբացին՝ ժամը 5-6-ին, մոտակա երկու ժամվա ընթացքում չի կարելի ուտել կամ որևիցե ըմպելիք օգտագործել։

 

Լուծ. վերոգրյալ քանակի պտուղները լվանալ հոսող ջրի տակ, ավելացնել 200 մլ զտված ջուր, հասցնել եռման ջերմաստիճանի, 15 րոպե, եփել 30 րոպե, թրմել։ Հեռացնել կորիզները և պտղի քերուկը, խառնել եփուկին, ավելացնել 50 գրամ բրնձից ստացված շիլա։ Խառնուրդն ուտել ճաշից և ընթրիքից հետո։

 

Մեթեորիզմ. Եփած, կորիզները հեռացրած 5 խուրմայի քերուկին խառնել 1 գրամ չամանի սերմի փոշի։ Ուտել 30-ական գրամ, օրը 4-5 անգամ։

 

Հյուծվածություն, մարմնի քաշի կորուստ. 20 հատ խուրմայի պտուղը 15 րոպե եփել 1 լ ջրում, քամել, պտուղներն ուտել օրվա ընթացքում` 20-30 գրամ ընկուզեղենի հետ, իսկ եփուկով պատրաստել բրնձով ապուր։

 

Հաճախ կրկնվող հոգնածության զգացում, սակավարյունություն. 10 հատ թարմ պտուղը տեղավորել ապակյա տարայի մեջ, ավելացնել 1 թ/գ կոճապղպեղի, 1-ական գրամ համեմի սերմի և զաֆրանի փոշիներ։ Կիպ փակել տարան, 2 շաբաթ թրմել տաք տեղում` փաթաթել կտորով։ Ուտել 3-ական ճ/գ, ուտելուց առաջ կամ 1 ժամ հետո։

 

Դիմային նյարդի բորբոքում, ինսուլտ. աղալ 10 հատ խուրմայի պտղամիսը, խառնել հալեցրած կարագի հետ (2։1), ուտել 2-ական ճ/գ, օրը` 4-5 անգամ, կամ` ուտել 50-ական գրամ խուրմա, օրը 2-3 անգամ, 100 մլ կաթի հետ։

 

Ցավեր կրծքավանդակի շրջանում, տախիկարդիա. մանրացնել 2 պտուղ, ստացված շիլան խառնել 2 թ/գ մեղրի հետ, ուտել օրվա ընթացքում, շարունակել ըստ անհրաժեշտության։

 

Միգրեն. հիվանդության համալիր բուժման ընթացքում` թիկունքի և պարանոցի մերսում, դեղորայքային բուժում և այլն։ Օգտակար է ուտել 50-100 գ խուրմա օրվա ընթցքքում։ Ներգանգային ճնշումն իջեցնելու նպատակով օգտակար են կանաչ թեյը, երեքնուկ կարմիրի թուրմը, գրեյպֆրուտի կեղևի ներսի շերտը։

 

Պատրաստել նաև ձիաձետ դաշտայինի թուրմը. 1 ճ/գ խոտը 2 ժամ թրմել 100 մլ եռացրած ջրում, քամել։ Խմել 40-ական մլ, օրը 3 անգամ, շարունակել 3 շաբաթ։

 

Հիպերտոնիա. նախաշաճից առաջ ուտել 50 գրամ խուրմա, շարունակել 3 շաբաթ, ընդմիջել 10 օր, կրկնել ըստ անհրաժեշտության։

 

Խորխաբեր. խուրմայի 10 հատ պտուղը 30 րոպե եփել 500 մլ ջրում, խմել տաք վիճակում` ինչպես թեյը։

 

Ա. Ամասիացին խորհուրդ է տվել օգտագործել խուրման կաթի հետ` սերմնարտադրությունն առատացնելու համար.

 

  • 200 գ տրորած պտղին ավելացնել 400 մլ եփած կաթ և 1 թ/գ դարչինի փոշի, 24 ժամ թրմել սառնարանում։ Երկու օրվա չափաբաժինն է։

 

Սակավարյունության բուժման համար նախատեսված վերոգրյալ խառնուրդն ուտել կաթի հետ։ 

 

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ